Հայ Առաքելական եկեղեցիներում կնշվի Անկախության տոնը

Հայաստանի Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք։ Մասնակցելու է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք։
Անկախություն մնա՞ց. "գունագեղ միջոցառման" դեմ կրկին բողոքի ակցիա է
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Անկախության տոնին նվիրված մաղթանքին կմասնակցի նաև Ն. Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը։ Նրա հանդիսապետությամբ մաղթանքի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Սուրբ Գայանե վանքում, ժամը 10։30-ին։
Հավելենք, որ սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակը։