Երգչուհի Աթենա Մանուկյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել

Երկրպագուներին շատ է դուր եկել Աթենայի լուսանկարը, նրանք մի շարք հաճոյախոսություններ են շռայլել երգչուհու հասցեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. "Եվրատեսիլ–2020" միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը Instagram–ի իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել` ցուցադրելով գեղեցիկ մարմինը։
«Խենթությունը տիեզերական ձգողության նման մի բան է, մի փոքր խթան է պետք, որպեսզի այն տարածվի»,–լուսանկարին կից գրել է երգչուհին։
Երկրպագուները շատ են հավանել Աթենայի լուսանկարը։ «Հրեշտակ։ Ինչ սիրուն ես։ Հիանալի տեսք ունես»,–գրել են նրանք մեկնաբանություններում։
Նշենք, որ Աթենան ծնվել է Աթենքում, 27 տարեկան է, առաջին անգամ բեմ է դուրս եկել պատանեկան տարիներին։ Ընդամենը 13 տարեկանում հաղթել է «This Is What"s Missing» տաղանդների հունական շոուում, որը հեռարձակվում է «Ալֆա ՏՎ» հեռուստաալիքով։
«Շուտով Հայաստանի կողմից կգնաս»․ Կիրկորովը «Եվրատեսիլի» մասնակցություն է խոստանում Դավային
Մեկ տարի անց նա իր «To Fili Tis Aphroditis» երգով մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» ազգային փուլին և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։
Աթենա Մանուկյանին մեծ ճանաչում է բերել "XO" ստեղծագործությունը, որը ձայնագրվել է Շվեդիայում։ Ստեղծագործությունը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Հունաստանում, այլև ամբողջ Եվրոպայում, ինչպես նաև Ամերիկայում, Ավստրալիայում և Ասիայում։
«Թագուհի ես». Աթենա Մանուկյանն առանց շպարի լուսանկար է հրապարակել