ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանը արցախյան 44-օրյա պատերազմը բնորոշում է որպես հարուստի և աղքատի կռիվ։ Կարապետյանը նման բնորոշում տվեց Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
«Վերջին պատերազմը ցույց տվեց, որ դա ընդհանուր առմամբ հարուստի և աղքատի կռիվ էր, քանի որ ադրբեջանցիները գնալով հարստանում էին և կարող էին իրենց թույլ տալ գնել ժամանակակից սպառազինություն, իսկ մենք գնում էինք, ինչ որ կարողանում էինք, դրա համար էլ չկարողացանք հավասարը հավասարի հետ պայքարել»,– ասաց Կարապետյանը` միաժամանակ կարևորելով այսօր երկրի տնտեսությամբ զբաղվելու անհրաժեշտությունը։
«Գլխավոր խնդիրն այն է, որ պետք է շատ լուրջ զբաղվենք Հայաստանի տնտեսությամբ»,– ասաց նա։
Նշենք, որ գործարար Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը Sputnik Արմենիայի կայքում կհրապարակվի այսօր` ժամը 19։00–ին։