ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն ավելի քան 1000 ՌԴ քաղաքացի է քվեարկել Պետդումայի ընտրություններում։ Տեղեկությունը Spսtnik Արմենիային հայտնեցին դեսպանատան լրատվական ծառայությունից։
«Ընդհանուր առմամբ 1016 անձ է քվեարկել։ Ընտրություններն անցել են բնականոն հունով»,– հայտնել են դեսպանատնից։
Նշենք, որ Երևանի և Գյումրիի հյուպատոսական կառույցներում հաշվառված է շուրջ 20 000 մարդ։ Հայաստանում ընտրությունների համար բացվել է 6 ընտրատեղամաս՝ 2 - ը Երևանում և 4-ը՝ Գյումրիում։
Քվեարկության իրավունք ունեին Ռուսաստանի բոլոր քաղաքացիները, այդ թվում ՝ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկները։
Պետդումայի և մյուս ընտրությունների քվեարկությունն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը։ Պետդուման ընտրվում է 5 տարով` խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225–ը` միամանդատ օկրուգներով` մեկ փուլով։