ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Պետդումայի ընտրություններին մասնակցած անձանց ձայների շուրջ 10 տոկոսը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` մանրամասներ տրամադրելով ձայների հաշվարկից։
Նախնական քվեարկության արդյունքներով` առաջատար է ՌԴ իշխող կուսակցություն «Եդինայա Ռոսիան»։ Դրան հաջորդում են կոմունիստական, «Լիբերալ–դեմոկրատական» և «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցությունները։
Նշենք, որ Պետդումայի ընտրություններում քվեարկությունն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ տեղի են ունենում տարածաշրջանային ու մունիցիպալ ընտրություններ:
Հիշեցնենք, որ Պետդուման ընտրվում է հինգ տարով, խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225–ը՝ միամանդատ ընտրատարածքներով՝ մեկ փուլով: