Ինչպես են սպանել իրանցի ֆիզիկոս-միջուկագետ Ֆահրիզադեին. մանրամասներ են հայտնի դարձել

Իրանի պաշտպանության փոխնախարար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն զոհվել է Թեհրանի մերձակայքում 2020 թվականի նոյեմբերի 27-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելական հետախուզությունը իրանցի ֆիզիկոս-միջուկագետ Մոհսեն Ֆահրիզադեին սպանել է բարձր տեխնոլոգիական ռոբոտացված գնդացրի օգնությամբ. ՌԻԱ Նովոստին ներկայացրել է The New York Times թերթում հրապարակված տարբերակը:
Սարքը, որը կարող է րոպեում մինչև 600 կրակոց արձակել, գործում է արհեստական ինտելեկտով և մի քանի տեսախցիկներով։ Դրան կառավարում են արբանյակի միջոցով: Քանի որ ռոբոտը FN MAG բելգիական գնդացրի հետ միասին կշռել է մոտ մեկ տոննա, «Մոսադը» ստիպված է եղել այն մաս-մաս տեղափոխել Իրան և տեղում հավաքել:
Հույս ունենք, որ ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ
Այնուհետև սարքը տեղադրել են պայթուցիկով լցոնված պիկապի թափքում, որպեսզի սպանությունից հետո ջնջեն բոլոր ապացույցներն ու հետքերը: Սակայն այդ ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչել չի հաջողվել. պայթյունը վնասել է սարքը, բայց չի ոչնչացրել այն։ Ինչպես նշում է պարբերականը, սա օգնել է հաստատել Թեհրանի վարկածը, որ սպանությունն իրականացրել են զենքի օգնությամբ` հեռահար կառավարման միջոցով:
Իրանի պաշտպանության փոխնախարար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն զոհվել է Թեհրանի մերձակայքում 2020 թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած մահափորձի հետևանքով. նա լուրջ վնասվածք էր ստացել և մահացել հիվանդանոցում: Բացի Ֆահրիզադեից և նրա թիկնապահներից, դեպքի վայրում ոչ ոք չի եղել։ Գիտնականը ղեկավարել է պաշտպանական գերատեսչությանը կից հետազոտությունների և նորարարությունների կազմակերպությունը և զբաղեցրել նրա փոխղեկավարի պաշտոնը:
Հայաստանը պետք է պահի Իրանի համար տարանցիկ երկրի իր կարգավիճակը
Իրանի իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրել են Իսրայելին, ինչպես նաև երկրում արգելված «Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպությանը» ՝ խոստանալով վրեժ լուծել սպանության համար: Իրանի որոշ պաշտոնյաներ նշել են, որ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիայի ևս մասնակցություն են ունեցել գիտնականի սպանությանը և հայտնել են մահափորձին մասնակից անձանց ձերբակալման մասին: