ՀՀ-ում գործում է 6 ընտրատեղամաս, քվեարկությունն ընթանում է բնականոն հունով. Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկին
Սեպտեմբերի 11-12-ին Մեղրիում ռուս սահմանապահների համար է արտահերթ արտագնա քվեարկություն կազմակերպվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների` Պետդումայի ընտրություններին մասնակցությունն ապահովելու համար 6 ընտրատեղամաս է բացվել։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա ևս եկել էր իր քաղաքացիական պարտքը կատարելու։
Նշենք, որ Պետդումայի ընտրություններում քվեարկությունն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ տեղի են ունենում տարածաշրջանային ու մունիցիպալ ընտրություններ:
Սա եզակի փորձ է. Արման Թաթոյանը՝ ՌԴ ընտրությունների տեսադիտարկման համակարգի մասին
«ՌԴ քաղաքացիները Հայաստանում 6 ընտրատեղամասումեն քվեարկում` Երևանում բացված երկու ընտրատեղամասերում` ՌԴ դեսպանատանը և "Էրեբունի" ավիաբազայում, ինչպես նաև 4 տեղամասեր էլ Գյումրիում ունենք։ Մինչև այս պահը քվեարկությունն ընթանում է բնականոն հունով` ՌԴ օրենսդրությանը համապատասխան բոլոր պայմաններն ապահոված են, որպեսզի ՌԴ քաղաքացիները կարողանան իրենց կամքն արտահայտեն»,–ասաց Կոպիրկինը։

Նա հայտնեց նաև, որ սեպտեմբերի 11-12-ին Մեղրիում ռուս սահմանապահների համար է արտահերթ արտագնա քվեարկություն կազմակերպվել։

Կոպիրկինի գնահատմամբ` ընտրության մասնակիցների մոտ ակտիվություն կա, և այս պահի դրությամբ 300 ՌԴ քաղաքացի արդեն իսկ քվեարկել է միայն ՌԴ դեսպանատանը բացված ընտրատեղամասում։ Նա հավելեց, որ իրենց մոտ առկա տվյալներով` շուրջ 20 000 ՌԴ քաղաքացի պետք է Հայաստանում քվեարկություն կատարի, սակայն այդ թիվը հստակ չէ։
Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա նրանք քվեարկում են ծառայություն իրականացնելու վայրում։
Ընտրությունների ռուսաստանյան փորձը կարող է լավ օրինակ լինել այլ երկրների համար. Վարդանյան
Հիշեցնենք, որ Պետդուման ընտրվում է հինգ տարով, խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225–ը՝ միամանդատ ընտրատարածքներով՝ մեկ փուլով: