"Գունագեղ միջոցառման" դեմ ակցիաներից մինչև իրանական բեռնատարներ. շաբաթվա լուսանկարներ

Sputnik Արմենիան ներկայացնում է ընթացիկ շաբաթվա ամենավառ իրադարձությունները` լուսանկարների միջոցով։
Sputnik
1 / 15

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը` ԱԺ նիստի ժամանակ (2021թ․ սեպտեմբերի 13)։ Երևան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է դռնփակ հանդիպում անցկացնել ԱԱԾ, ՊՆ և դատախազության առաջին դեմքերի հետ, սակայն այդպիսի հանդիպում դեռ տեղի չի ունեցել:

2 / 15

Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Իվան Կորչոկը` համատեղ մամուլի ասուլիսից առաջ (2021թ․ սեպտեմբերի 14): Երևան

Երեքշաբթի աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը։ Հայ գործընկերոջից բացի Կորչոկը հանդիպել է նաև վարչապետի և ԱԺ նախագահի հետ։

3 / 15

«Շիրակ» օդանավակայանի նոր տերմինալը սկսել է աշխատանքը (2021թ․ սեպտեմբերի 16)։ Գյումրի

«Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահը կարող է սպասարկել ժամում 1 չվերթ, սակայն, անհրաժեշտության դեպքում թողունակությունը կարելի է եռապատկել:

4 / 15

«Ռուսական գրքի տուն» ոչ պետական մշակութային կենտրոնի բացումը (2021թ․ սեպտեմբերի 17): Երևան

Ուրբաթ մայրաքաղաքի կենտրոնում բացվել է «Ռուսական գրքի տունը»՝ ռուսական հրատարակության գրքերի լայն տեսականիով գրախանութ։

5 / 15

Հանրապետության հրապարակը ՝ Անկախության օրվա տոնական միջոցառումների անցկացման դեմ զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայից առաջ (2021թ․ սեպտեմբերի 17): Երևան

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ սեպտեմբերի 21-ին ՝ Անկախության օրը, մոմերով երթ կազմակերպվի դեպի «Եռաբլուր» պանթեոն ։

6 / 15

Ոստիկանությունը ձերբակալում է Հայաստանի անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներին դեմ ակցիա անող քաղաքացիներին (սեպտեմբերի 18, 2021)։ Երևան

Ոստիկանները Երևանում բերման են ենթարկել Անկախության 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումների դեմ ակցիայի մասնակիցներին։

7 / 15

Դավիթ Բեկ գյուղի մոտ հասած իրանական բեռնատարներից մեկի վարորդը:

Սեպտեմբերի 12-ից ադրբեջանցիները Իրանի բեռնատարերից «մաքսավճար» է պահանջում Կապան-Գորիս մայրուղով երթևեկելու համար։

8 / 15

Իրանական բեռնատարը հայտնվել է Վերին Խոտանան գյուղի շրջանցիկ ճանապարհի անանցանելի շրջադարձում։

Իշխանություններն այլընտրանք են առաջարկում՝ Կապանից Գորիս անցնել Տաթևով, որն այժմ ակտիվորեն վերանորոգում և ընդլայնում են։ Սակայն այս պահին մայրուղու վրա կան դժվարանցանելի հատվածներ։

9 / 15

Իրանական բեռնատարների «հերթը» շրջանցիկ ճանապարհի վրա Վերին Խոտանան գյուղի մոտ։

Այդ իսկ պատճառով որոշ հատվածներում բեռնատարերից երկար խցանումներ են գոյանում։

10 / 15

Ակրոբատները` Հանրապետության հրապարակում անկախության օրվա տոնակատարության փորձի ժամանակ:

Չնայած զոհված և գերեվարված զինծառայողների հարազատների բողոքներին, Հանրապետության հրապարակում ընթանում են տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

11 / 15

Ակրոբատները` Հանրապետության հրապարակում անկախության օրվա տոնակատարության փորձի ժամանակ:

12 / 15

Հանրապետության հրապարակում անկախության օրվա տոնակատարության համար «կուլիսների ետևում» դեկորացիաներ են պատրաստում։

13 / 15

Զբոսաշրջիկը նկարահանում է Հանրապետության հրապարակում Անկախության օրվա տոնակատարության փորձը։

14 / 15

ՌԴ Պետդումայի ընտրությունները Երևանում ՌԴ դեսպանատան տարածքում (2021թ․ սեպտեմբերի 19): Երևան

Հայաստանում ՌԴ Պետդումայի ընտրությունների զանգվածային քվեարկության հիմնական օրը տեղի է ունենում 6 ընտրատեղամասերում։

15 / 15

Ռուբեն Վարդանյանը` «Հայաստան 2020-ից Հայաստան 204» համաժողովին (2021թ․ սեպտեմբերի 19): Երևան

Ընթացիկ շաբաթը լեցուն էր իրադարձություններով, որոնք չեն վրիպել Sputnik Արմենիայի լուսանկարիչների ֆոտոխցիկներից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ԱԺ–ում հարց էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա «գունագեղ միջոցառման» մասին, սակայն իր ուզած պատասխանն այդպես էլ չի ստացել։
Երեքշաբթի օրն աշխատանքային այցով ՀՀ էր ժամանել Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը, որն իր հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպեց և ասուլիսով հանդես եկավ։
Սեպտեմբերի 16-ը հակկանշական էր գյումրեցիների համար` «Շիրակ» օդանավակայան եկած ուղևորներն արդեն կօգտվեն ժամանման նոր սրահից. ժամանման վերանորոգված սրահը բացել է իր դռները։
Գրքի սիրահարները նույնպես այս շաբաթվա ընթացքում անակնկալ ունեին` այսուհետ կսկսի գործել Հայաստանի ու Ռուսաստանի բարերարների և հասարակական կազմակերպությունների ջանքերով ստեղծված "Ռուսական գրքի տուն" ոչ պետական մշակութային կենտրոնը։ Կենտրոնում առկա է ռուսերեն հրատարակությունների լայն տեսականի։
Չնայած շատերի բողոքին, Հանրապետության հրապարակում պատրաստվում են Անկախության տոնին։ Հենց Անկախության տոնին նախապատրաստվելու ընթացքում զոհված զինվորների հարազատները և մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում։ Ակցիայի ընթացքում նաև բերման ենթարկվածներ եղան։
Այս շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը շարունակում էր մնալ ուշադրության կենտրոնում. իրանական բեռնատարների վարորդներն ադրբեջանական ոստիկանների խոչընդոտներն են հաղթահարում երթևեկելու համար։
Մինչ որոշ իրանական բեռնատարներ Գորիս-Կապան ճանապարհին խցանման մեջ կանգնած էին, մյուսները փորձում էին այլ ճանապարհով հասնել նախանշված վայր։
Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել էին Սյունիքի մարզ և ներկայացրել, թե ինչ իրավիճակ է այնտեղ։ Կապան–Գորիս ճանապարհին "գերի" մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում։
Այս օրերին նաև Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցել Պետդումայի ընտրություններին։ ՀՀ–ում բացված 6 ընտրատեղամասերում էլ նրանք քվեարկության են մասնակցում։
Շաբաթն ավարտվեց «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» միջոցառմամբ. "Ապագա հայկականը" շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը նշել էր` Հայաստանը հիմա խորը ճգնաժամի մեջ է, եթե փոփոխությունների գնալու այս պահից չօգտվենք, ապա մեր վերջը եկել է։