Գյումրու "Մուշ" թաղամասում 40 ընտանիքի համար շենքեր են կառուցվում

Գյումրու "Մուշ" թաղամասում 40 ընտանիքի համար շենքեր են կառուցվում
5800քմ տարածքում շենք և մանկապարտեզ կառուցելու ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 48 մլն դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Գյումրու «Մուշ» թաղամասում "Հայաստան" համահայկական հիմնադրամը շուրջ 40 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենք է կառուցում։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Գյումրի, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և լուսանկարներ հրապարակել Facebook–ի իր էջում։
Գյումրու "Մուշ" թաղամասում 40 ընտանիքի համար շենքեր են կառուցվում
Բացի այդ, ըստ փոխվարչապետի, "Հայաստան" հիմնադրամի՝ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է կառուցվում։
Ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 48 մլն դրամ:
Գյումրու "Մուշ" թաղամասում 40 ընտանիքի համար շենքեր են կառուցվում
Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանին 2020-ի ապրիլի 10-ի նիստում Մուշ-2 թաղամասում 5800 քմ մակերեսով հողատարածք նվիրաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ բազմաբնակարան շենք ու մանկապարտեզ կառուցելու համար։