ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ձեռքերի և ոտքերի մատների թուլացումն ու թմրելը կարող են մատնանշել մարդու օրգանիզմում կենսական վիտամինի դեֆիցիտը, գրում է բրիտանական Express պարբերականը՝ վկայակոչելով Առողջապահության Միչիգանի համալսարանի գիտնականների հետազոտությունների արդյունքները:
Խոսքը B12 վիտամինի մասին է։ Դրա պակասը կարող է վնասել նյարդային համակարգը, ինչն իր հերթին ձեռքերի և ոտքերի շրջանում անհանգստություն է առաջացնում։
Թմրածություն և ծակծկոց. փորձագետները նշում են, որ այս ախտանշաններից վախենալ պետք չէ, սակայն դրանց առկայության դեպքում պետք է դիմել բժշկի, անցնել հետազոտություն և սկսել բուժումը։
B12 վիտամինի մասին
B12-ջրի լուծվող վիտամին։ Նպաստում է հեմոգլոբինի արտադրությանը, նյարդային համակարգի առողջության պահպանմանը: Այն պատասխանատու է ոչ միայն նյարդային համակարգի աշխատանքի համար, այլև ներգրավված է էրիտրոցիտների և ԴՆԹ-ի արտադրության մեջ: Այս վիտամինի անբավարարությունը կարող է վնասել նյարդերը և առաջացնել ձեռքերի և ոտքերի թուլություն և թմրածություն։
Օրգանիզմն այս վիտամինը հիմնականում ստանում է մթերքի օգնությամբ, ընդ որում` մեծամասամբ կենդանական ծագման մթերքից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փշոտ և կարմրած լեզուն կարող է վիտամինB12 դեֆիցիտի նշան լինել, որի պակասը մեծացնում է պերնիցիոզ սակավարյունության վտանգը: