Երևանում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamsyan.com–ը, ժամը 01:00-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում թիվ 23 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Դալլաքյանի վարած Opel մակնիշի և 32-ամյա Սերգեյ Համբարձումյանի Mazda մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ս. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա», իսկ Ն. Դալլաքյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:
Վթարի մասին տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: