Դրսից ներմուծվող արտադրանքից մատչելի կլինի. Արցախում ցեմենտի գործարան է բացվել

Արցախում ընթացող շինարարական աշխատանքներում կօգտագործվի նորաբաց ցեմենտի գործարանի արտադրանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախում ցեմենտի գործարան է բացվել, որը կարտադրի նաև այլ շինանյութեր: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան ունենալու ծրագիրը ներդրողի հետ քննարկել էինք մինչև 2020թ.-ի սեպտեմբերին մեր դեմ սանձազերծված պատերազմը: Գործարարը պատերազմից հետո ոչ միայն չհրաժարվեց այդ բիզնես-գաղափարից, այլև այն իրականացրեց ամբողջ ծավալով. ներդրումային ծրագրի արժեքը կազմել է շուրջ 2 մլն դոլար»,–գրել է Հարությունյանը։
Ինչո՞ւ է Բաքուն փորձում հասնել այն բանին, որ օտարերկրացիներն Արցախ չայցելեն
Նա հայտնել է նաև, որ Արցախում մեծ թափ առած շինարարական աշխատանքներում կօգտագործվի գործարանի արտադրանքը։
«Սավվա» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Վահե Հակոբյանը հայտնում է, որ 60-65 000 տոննա է տարեկան արտադրություն։ «Մեր արտադրանքը, բնականաբար, լինելու է ավելի էժան, քան դրսից բերված ցեմենտը»,–ասում է Հակոբյանը։
Արցախցի նախարարը հանդիպել է պատանիների հետ, որոնց ավտոբուսն ադրբեջանցիները կանգնեցրել էին
Հավելենք, որ Արայիկ Հարությունյանն այցելել է գործարանի տարածք և ծանոթացել աշխատանքներին։