ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայ բռնցքամարտիկ,69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը բանակայիների աշխարհի առաջնությունում հաղթանակ է տոնել ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։ Տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ Մոսկվայում ընթացող մրցաշարում Մաշակարյանը մրցել է Սարկխան Ալիևի հետ և հաղթել 3:2 հաշվով։
Ի դեպ, մենամարտից հետո ադրբեջանցի մարզիկը հրաժարվել է ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացել ռինգից։