ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Լաս Վեգասում անցկացվող խառը մենամարտերի UFC Fight Night 192 մրցաշարում ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հաղթել է 31-ամյա ամերիկացի Խրիստոս Գիագոսին։
24-ամյա մարտիկը տեխնիկական նոկաուտի է ենթարկել մրցակցին առաջին ռաունդի երրորդ րոպեին։
Հավելենք, որ մենամարտից հետո Ծառուկյանը մարտահրավեր է նետել թեթև քաշային կարգում UFC վարկանիշային աղյուսակը 8-րդ համար, ամերիկացի Դեն Հուքերին։
Սա Ծառուկյանի առաջին արագ հաղթանակն է UFC-ում։
Հիշեցնենք, որ MMA-ում Արման Ծառուկյանն ունի 17 հաղթանակ ու երկու պարտություն։ UFC-ում հայ մարտիկն ունի մեկ պարտություն ու երեք հաղթանակ:
Արման Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2021 թվականի հունվարին Աբու Դաբիի «Մարտական կղզում»։ Նա հաղթել է ամերիկացի մարտիկ Մեթ Ֆրևոլին։