Անկախություն մնա՞ց. "գունագեղ միջոցառման" դեմ կրկին բողոքի ակցիա է

Բողոքի ակցիա. Արխիվային լուսանկար
Արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ Անկախության օրն անցկացվող համերգի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Զոհված զինծառայողների հարազատներն այսօր կրկին կառավարության առջև են հավաքվել` պահանջելով չեղարկել Անկախության օրը նախատեսված «գունագեղ միջոցառումը»։ Բողոքի ակցիային մասնակցում են նաև այլ քաղաքացիներ, որոնք նույնպես դեմ են միջոցառման անցկացնելուն։
Անկախության տոնի առիթով պարգևավճար են ստացել պետական ապարատի բոլոր աշխատակիցները
«Շատ վրդովված եմ, որ նման պայմաններում, երբ սահմաններում, մեր հողի վրա թուրքերը կանգնած մեզ ձեռ են առնում, մեր ավտոբուսները կանգնեցնում–ստուգում են, պետք է Անկախության տոնը նշենք։ Անկախություն մնա՞ց որ»,–ասաց մի կին, որը մասնակցում էր բողոքի ակցիային։
Անցած տարի գերի չունեի՞նք, որ Անկախության օրը նշեցինք. վարչապետի օգնականը` զոհվածի ծնողին
Զոհվածներից մեկի հայրն էլ ասաց` իմանալով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կատարելու իրենց պահանջը, միևնույն է, շարունակելու են բողոքի ակցիաները«"Պետք է հարգեն զոհերի հիշատակը, այսպես չի լինի։ Համերգի փորձից էլ պարզ դարձավ, որ տոնակատարություն չի, այլ խրախճանք մեր զոհված տղաների ոսկորների վրա»",–ասաց տղամարդը։
Արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ Անկախության օրն անցկացվող համերգի։