Ընտրությունների ռուսաստանյան փորձը կարող է լավ օրինակ լինել այլ երկրների համար. Վարդանյան

Դիտորդական առաքելությամբ Մոսկվա մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են նաև Վաղարշակ Հակոբյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովհաննիսյանը, Նազելի Բաղդասարյանը, Ալեքսեյ Սանդիկովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Պետական դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է եռօրյա ընտրությունների ռուսաստանյան մոդելին։

«Ռուսաստանի եռօրյա ընտրությունների անցկացման փորձը կարող է լավ օրինակ հանդիսանալ մյուս երկրների համար՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Միգուցե նման օրինակը կարող է վերածվել նոր չափանիշի»,-ասել է նա:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ համավարակի պայմաններում պետք է ելնել սահմանադրական այն արժեքներից, որոնք անհրաժեշտ է պաշտպանել:
Վարդանյանը նաև կարծիք է հայտնել, որ դիտորդական առաքելությունը կնպաստի ժողովրդավարության ամրապնդմանն ու Ռուսաստանում ընտրական գործընթացի թափանցիկության խորացմանը:
Վլադիմիր Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում
Նշենք, որ դիտորդական առաքելությամբ Մոսկվա մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են նաև Վաղարշակ Հակոբյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովհաննիսյանը, Նազելի Բաղդասարյանը, Ալեքսեյ Սանդիկովը։
Պատվիրակությունը Մոսկվայում կլինի սեպտեմբերի 16-20-ը։