Վատառո՞ղջ եք, գնացեք թանգարան. Բելգիայում բուժման նոր մեթոդ են գործարկում

Այսուհետ բելգիացիներին կբուժեն ոչ միայն հիվանդանոցներում, այլև արվեստի ու նորաձևության թանգարաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Բելգիայի հիվանդանոցներից մեկն այսուհետ իր բուժառուներին կսկսի «դեղատոմսով» նշանակել թանգարաններ այցելելը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հիվանդները ստանալու են թանգարանային անվճար տոմսեր՝ որպես լրացուցիչ թերապիա։ Տոմսերը հասանելի կլինեն, եթե հիվանդությունը կապված է քրոնիկ սթրեսի հետ: Բժիշկների կարծիքով`արվեստի գործերը կարող են զգալիորեն բարելավել մարդու առողջական վիճակը:
Բրյուսելյան թանգարաններից հինգը համաձայնել եբ ընդունել նման հյուրերի, նրանց թվում են ժամանակակից արվեստի և նորաձևության թանգարանները:
Բժիշկը պատմել է` ինչից է արագանում կամ դանդաղում առողջացումը սուր շնչառական վարակի ժամանակ
Արվեստի միջոցով սթրեսի դեմ պայքարելու գաղափարը ծագել է Կանադայում: Եվրոպայում առաջինը այդ փորձը կիրառվում է Բելգիայում։
Ինչպես մեղմել ատամի ցավը, մինչև բժիշկին դիմելը. պայքարի առաջնային միջոցներ
«Թանգարանային թերապիան» կտևի մինչև 2022 թվականը: Եթե նոր բուժումն արդյունավետ լինի, ծրագիրը կընդլայնվի և կկիրառվի նաև հանրապետության մյուս հիվանդանոցներում:
Բժիշկ Մյասնիկովը պատմել է` ինչն են հաճախ շփոթում ուղեղի կաթվածի ախտանշանի հետ