ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացել է MMA-ի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանի ու 31-ամյա ամերիկացի Խրիստոս Գիագոսի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը:
Հայացքների մենամարտը առանց միջադեպերի է անցել։
Սեպտեմբերի 18-ին 24-ամյա հայ մարտիկը UFC Fight Night 192 մրցաշարի շրջանակում կհանդիպի 31-ամյա ամերիկացի Խրիստոս Գիագոսի հետ:
MMA-ում Արման Ծառուկյանն ունի 16 հաղթանակ ու երկու պարտություն։ UFC-ում հայ մարտիկն ունի մեկ պարտություն ու երեք հաղթանակ:
Արման Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2021 թվականի հունվարին Աբու Դաբիի «Մարտական կղզում»։ Նա հաղթել է ամերիկացի մարտիկ Մեթ Ֆրևոլին։
Այս հաղթանակը Ծառուկյանի համար երրորդն էր UFC-ում։