Թուրքիայում բացահայտել են Հունաստանին հարված հասցնելու ծրագիրը

Թուրք գեներալը կարծում է, որ Հունաստանը ձգտելու է Ստամբուլի գրավմանը։
Sputnik
Թուրք պաշտոնաթող գեներալ Էրդողան Կարակուշը բացահայտել է Հունաստանի հետ պատերազմի դեպքում հարվածի ուղղությունը։ Այս մասին նա հայտարարել Է CNN Turk հեռուստաալիքի քաղաքական քննարկումների ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գեներալի խոսքով ՝ Հունաստանի հետ ենթադրյալ հակամարտության մեջ թուրքական ԶՈւ ցամաքային գործողության գլխավոր նպատակը Սալոնիկ քաղաքն է լինելու։
Էրդողանն ուզում է նոր սահմանադրությամբ Թուրքիային «բարձրագույն լիգա» մտցնել. կկարողանա՞
Կարակուշը հիշեցրել է, որ Հունաստանը՝ որպես ԱՄՆ-ի դաշնակից, իր տարածքը տրամադրել է 20 ամերիկյան ռազմակայանների տեղակայման համար, որոնցից մեկը գտնվում է Ֆրակիայում ՝ Ալեքսանդրուպոլիս քաղաքի մոտ:
Թուրքիան քայլեր կձեռնարկի, եթե Հայաստանն օգտվի այս շանսից». Էրդողան
Այս ֆորպոստը, որը լավ կահավորված է, պատրաստ է թուրքական բանակի ցամաքային գործողության արգելափակմանը։
Գեներալի խոսքով՝ Հունաստանը ձգտելու է Ստամբուլի գրավմանը։