ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեն կրկին ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխվել:
«Ընկերներ, շարունակում եմ ապաքինվել։ Այսօր ընտանիքիս անդամներն այցելել են ինձ, ու ես շարունակում եմ ամեն օր ժպտալ։ Շնորհակալություն այն սիրո համար, որ ստանում եմ ձեզնից», —Instagram–ի իր էջում գրել է Պելեն։
Սեպտեմբերի սկզբին 80-ամյա Պելեն հաստ աղիքի նորագոյացության հեռացման վիրահատություն է տարել։ Բժիշկները հայտնաբերել էին ուռուցքը անցկացված հետազոտության ընթացքում։
Վիրահատությունից հետո նա տեղափոխվել էր ընդհանուր պալատ, բայց սեպտեմբերի 17-ին բրազիլացուն կրկին ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տեղափոխել: