Սա եզակի փորձ է. Արման Թաթոյանը՝ ՌԴ ընտրությունների տեսադիտարկման համակարգի մասին

Պետդումայի ընտրություններում քվեարկությունն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ երեկ Պետդումայի քվեարկության ընթացքին առցանց հետևած մարդու իրավունքների պաշտպանները յուրահատուկ փորձ են ձեռք բերել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա նման կարծիք է հայտնել այսօր Ռուսաստանի ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում։
Ընտրությունների ռուսաստանյան փորձը կարող է լավ օրինակ լինել այլ երկրների համար. Վարդանյան
Թաթոյանը նշել է, որ այս համակարգը թույլ է տալիս պրոֆեսիոնալ ու մանրամասն քննարկել կամարտահայտման գործընթացը:
Պետդումայի ընտրություններում քվեարկությունն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ տեղի են ունենում տարածաշրջանային ու մունիցիպալ ընտրություններ: Պետդուման ընտրվում է հինգ տարով, խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225–ը՝ միամանդատ ընտրատարածքներով՝ մեկ փուլով:
Վլադիմիր Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում