Մնացել էր էդ մի ձվիկը, ես հանեցի. ՔՊ–ի փոխարեն ՏԸՀ նախագահն է մասնակցել վիճակահանությանը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Թիվ 31 ՏԸՀ-ում այսօր` սեպտեմբերի 18–ին, տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը:
Որոշվեց, թե որ ուժը քվեաթերթիկի որ համարով կներկայանա:
Նշենք, որ բացի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, մնացած բոլոր ուժերը ներկա էին և մասնակցեցին վիճակահանությանը:
"Մեր թեկնածուն համարվում է ամենացանկալին"․ Պապիկյանը խոսել է Գյումրիի ընտրություններից
ՔՊ-ի փոխարեն վիճակահանությունն իրականացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:
"Երևի թյուրիմացություն է եղել իրար մեջ, թե ով պետք է գա, դրա համար չեն եկել: Համ էլ հերթական համարը 10-րդն էր, վերջում մնացել էր էդ մի ձվիկը (նկատի ունի պարկուճները, որոնց մեջ դրված էին վիճակահանվող թվերը), ես հանեցի: Սա զուտ տեխնիկական հարց էր",-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՏԸՀ նախագահը:
1 / 4

Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը

2 / 4

Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը

3 / 4

Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը

4 / 4

Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը

Ըստ վիճակահանության արդյունքների` Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկն այս տեսքը կունենա
1.
«Հայրաքաղաք» դաշինք
2.
«Արժանապատիվ ուղի» կուսակցություն
3.
ՀՀԿ
4.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
5.
«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն
6.
ՀԿԿ
7.
«Գյումրին կռնա» դաշինք
8.
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն
9.
«Թասիբով» դաշինք
10.
«Ապրելու երկիր» կուսակցություն
Հիշեցնենք` ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։