ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանը:
Անդրադարձ է կատարվել մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, Գորիս-Կապան ավտոճանապարհին տրանսպորտի երթևեկության պայմաններին:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են իրանցի բեռնատարներին, ստուգում վարորդների փաստաթղթերն ու մաքսատուրք պահանջում։