ՀԱՊԿ անդամ երկրները ռազմական ոլորտում գիտական հետազոտությունների համատեղ բյուջե կունենան

ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ պայմանագրի անդամ երկրներն ավելի լուրջ ինտեգրման գործընթաց են սկսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հայտարարել են ռազմական ոլորտում հետազոտությունների և զարգացման համատեղ բյուջե ստեղծելու մասին: Այս մասին Ռոսիա -1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:

«Երկրները հայտարարեցին անհրաժեշտ հետազոտությունների և զարգացման համատեղ բյուջե ունենալու մասին: Սա նոր ուղղություն է: Մենք պարզ բանավոր համակարգումից անցում ենք դեպի ավելի լուրջ ինտեգրում», - ասել է Բորիսովը:

Նրա խոսքով` Դուշանբեում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստում գրեթե բոլոր պատվիրակությունների ղեկավարները կողմ են արտահայտվել ազգային ռազմարդյունաբերական համալիրների զարգացման ոլորտում որոշումների ու ԶՈւ–երում կիրառվող ստանդարտների ինտեգրման հարցերում ավելի սերտորեն աշխատելուն։
ՀԱՊԿ-ի վերազինումը կախված է անդամ-երկրների ֆինանսական կարողություններից
«Սա նշանակում է ռազմական ընդհանուր չափանիշներ, վերահսկման նույնական համակարգեր», - պարզաբանել է Բորիսովը:
ՀԱՊԿ -ըներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: