Գորիս–Կապան այլընտրանքային ճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին

Շրջանցիկ ամբողջ ճանապարհի կառուցումը կառավարությունը խոստացել է ավարտին հասցնել 2021թ–ի գարնանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Տաթևից մինչև Սյունիքի մարզի Աղվանի գյուղ 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածն ամբողջովին պատրաստ ու ասֆալտապատված կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության լրատվական ծառայության պատրաստած տեսանյութում:

Այս ճանապարհը Կապան-Գորիս ճաապարհի վտանգավոր դարձած հատվածի այլընտրանքային երթուղու մի հատվածն է, որի կառուցման համար կառավարությունը շուրջ 1 մլրդ դրամ է հատկացրել։

Տեսանյութում նշվում է, որ վերջին անգամ այս ճանապարհը նորոգվել է 1992թ–ին։
Այսօր այս ճանապարհը կապելու է Սյունիքի` 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքները Կապանին ու Մ–2` մինչև Իրանի սահման հասնող միջպետական ճանապարհին։
Հիշեցնենք` Սյունիքի այլընտանքային ամբողջ` 79 կմ–անոց ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 9.5 մլրդ դրամ։ Կառավարությունը խոստացել է այն ավարտին հասցնել 2021թ–ի գարնանը։
Մինչև ձմեռ կկատարվեն գրունտային աշխատանքները, գարնանը` ձնհալից հետո, ճանապարհը կասֆալտապատվի։