Երևանը պետք է շարժվի դեպի Ռուսաստանի հետ դաշնակցային պետություն. Կոմկուսի առաջնորդ

Երջանիկ Ղազարյանի խոսքով` պետք է նպաստել, որ մեր մասնագետները կարողանան աշխատել Ռուսաստանում, կարողանան շարունակել իրենց կրթությունը, հետո Հայաստան վերադառնան։
Sputnik
Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետություն Հայաստանի մուտքը անշուշտ առաջ քայլ կլիներ ու դրականորեն կազդեր և՛ Հայաստանի տնտեսության, և՛ անվտանգության, և՛ հայկական պետականության կայացման վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կոմունիստական կուսակցության առաջնորդ Երջանիկ Ղազարյանը։ Նա ավելացրեց, որ դրա համար ինտեգրացիոն գործընթացների ընդլայնում է անհրաժեշտ։

«Երիտասարդ մասնագետները մեկնում են Ռուսաստան ու հիանալի անգլերեն են խոսում, բայց նրանք շատ վատ են ռուսերեն խոսում, ուստի պետք է խնդիր դնել առնվազն երկու անգամ ավելացնել ռուսաց լեզվի դասերը դպրոցում, վերականգնել ռուսական դպրոցները»,- նշեց Ղազարյանը:

Ըստ Կոմունիստական կուսակցության առաջնորդի՝ դա ոչ թե ձուլում է, այլ հենց եղբայրական երկու ժողովուրդների ինտեգրում:
«Պետք է նպաստել, որ մեր մասնագետները կարողանան աշխատել Ռուսաստանում, կարողանան շարունակել իրենց կրթությունը, հետո Հայաստան վերադառնան։ Թե չէ` մենք տեսնում ենք, որ մարդիկ տարեցտարի միայն հեռանում են երկրից», - ավելացրեց նա։
Ղազարյանն ավելացրեց, որ հիմա Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք գրանտներ են ստանում Սորոսի հիմնադրամներից ու առաջ են տանում այն գաղափարը, որ այլ երկրներն ավելի շատ աջակցություն են ցուցաբերել, բայց դա այդպես չէ:
Կարող ես հայտնվել լավագույն տասնյակում. ինչպես մասնակցել ռուսաց լեզվի մրցույթին
Ավելի վաղ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը ևս հաստատել էր այն թեզը, որ Սորոսի և շատ արևմտյան ՀԿ–ների նպատակն է Հայաստանը Ռուսաստանի հանդեպ լոյալ ռուսամետությունից վերաձևակերպել հակառուսականի։
Նա ասել էր, որ Հայաստանում ոչ մի բաց ժողովրդավարական հասարակություն նրանց պետք չէ, Ուկրաինայում և այլ երկրներում՝ նույնպես։ Նրանց հարկավոր են երկրներ, որոնք կհայտնվեն արտաքին կառավարման տակ և կչեզոքացնեն ռուսական ազդեցությունը տարածաշրջանից։