ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիական Air France ավիաընկերությանը պատկանող Boeing-777 ուղևորատար ինքնաթիռը Պեկին-Փարիզ թռիչքի մեկնարկից 14 րոպե անց հարկադրված է եղել վերադառնալ Պեկինի օդանավակայան:
Ինչպես հայտնում է The Beijing Daily- ն, պատճառը ինքնաթիռի սրահի հետնամասում լսված պայթյունն ու դրան հաջորդած հրդեհն է եղել։
Միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել: Աղբյուրի փոխանցմամբ, սակայն, ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմը մեծ վախ են ապրել։
Չինաստանի ավիացիայի ChinaAviationReview թվիթերյան էջը հրապարակել է ֆրանսիական ինքնաթիռի ուղևրների լուսանկարները անհայտ պայթյունից տուժած ինքնաթիռի սրահից։
Air France ավիաընկերությունը խոստացել է անվտանգ ու հնարավորինս արագ կազմակերպել իր ուղևորների փոխադրումը Պեկինի օդանավակայանից Փարիզ։