ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Իտալական «Ռոման» խոշոր հաշվով հաղթեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 5։1 հաշվով պարտության մատնեց բուլղարական ԲԿՄԱ-ին։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 10-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Գրահամ Քերին։ Այս գոլից հետո «Ռոմայի» ֆուտբոլիստները սկսեցին մեկը մյուսի հետևից գնդակներ ուղարկել մրցակցի դարպաս։
25-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Պելեգրինին, 38-ին Էլ-Շաարավին արդեն առաջ մղեց տանտերերին։ Երկրորդ կեսի միջնամասում Պելեգրինին ևս մեկ գոլի հեղինակ դարձավ՝ դառնալով դուբլի հեղինակ։ 80-րդ րոպեից հյուրերը մնացին տասը հոգով․ երկրորդ դեղին քարտով հեռացվեց Վիլդշութը։ 82-րդ րոպեին աչքի ընկավ Մանչինին, իսկ երկու րոպե անց՝ Աբրահամը։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի կազմում խաղադաշտ դուրս չեկավ:
Իտալական թիմը ելույթ է ունենում C խմբում, նրա մրցակիցներ են նաև նորվեգական «Բուդե Գլիմտը» և ուկրաինական «Զարյան»: