Պատերազմում զոհված Ալենի մայրը որդու անունով կրթական հաստատություն է ուզում հիմնել

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողների մայրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը որդու անունով կրթական հաստատություն հիմնելու նպատակ ունի։ Տիկին Նազելին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման ժամանակ է հայտնել այդ մասին, տեղեկանում ենք նախարարության կայքից։
Նշվում է, որ նախարարն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Ալեն Մարգարյանի և Վահե Եղիկյանի մայրերին՝ Նազելի Տերտերյանին և Կարինե Մուրադյանին:
ՌԱԴԻՈ
Բացառում եմ, որ Արցախում ադրբեջանցիներ աշխատեն. Սարգսյանը հերքում է լուրերը
Տիկին Նազելին պատմել է, որ մեկուկես ամսվա ծառայող տղան արդեն հասցրել էր աչքի ընկնել. նա անգլերեն է պարապել ծառայակիցների հետ, սփյուռքից եկած հայորդիներին օգնել է հայերենը կատարելագործելու հարցում: 5 օտար լեզուների տիրապետող 21-ամյա Ալենը սովորելու հրավեր ուներ Բոստոնի համալսարանից, բայց որդու երազանքները ստորադասվել են հայրենիքին ծառայելու գիտակցական որոշմանը:
Վահեի մայրը՝ տիկին Կարինեն, նույնպես պատմել է որդուց, որ անտեսելով ծնկի լուրջ վնասվածքը՝ վիրակապով կրկին նետվել է առաջնագիծ. դիրքի ավագ էր, պատասխանատու իր 6 զինվորների համար: Տիկին Կարինեի հիմնած «Հավերժ» կազմակերպությունն արդեն ունի շուրջ 200 անդամ, ովքեր զոհվածների մայրեր, կանայք ու հարազատներ են:
Պատերազմի մասնակիցներին տրվող գումարն ավելացել է. կառավարությունը նոր հատկացումներ է արել
Նախարարն էլ հորդորել է ծնողներին ուժ գտնել տղաների գործը շարունակելու և նրանց դավանած արժեքները տարածելու համար՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել բոլոր հնարավոր ուղղություններով: