Նիդեռլանդները Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար նարնջագույն (ռիսկային) գոտում: Տեղեկությունը հայտնում է Նիդեռլադներում ՀՀ դեսպանությունը։
«Նիդեռլանդների կառավարության սեպտեմբերի 16-ին նոր որոշմամբ ԱԳՆ ճամփորդության խորհուրդներ բաժնում Հայաստանը դեղին գոտու երկրների ցանկից տեղափոխվել է նարնջագույն գոտի՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանից Նիդեռլանդներ թույլատրվում են միայն խիստ անհրաժեշտ ճանապարհորդությունները։ Միաժամանակ, պատվաստված անձանց (եվրոպական բժշկական գործակալության կողմից ընդունված պատվաստանյութերով) թույլատրվում է ճանապարհորդել՝ անկախ ճանապարհորդության պատճառից։
Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այս հղումով։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759-ով և դարձել 252 082: