Ինչ–որ բան կատարվում է. Իրինա Շեյքը պատասխանել է Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մասին լուրերին

Մոդելն ավելի բաց խոսել է իր նախկին հարաբերությունների մասին, քան ներկայի, և պահպանել է իր և ռեփերի շուրջ տարածվող ինտրիգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Մոդել Իրինա Շեյքը Highsnobiety պարբերականի հետ զրույցում առաջին անգամ պատասխանել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մասին լուրերին։
Մոդելը դարձել է պարբերականի «Հագնվում ենք ...–ի հետ» շարքի հերոսուհին։ Շեյքը ամսագրի հետ խոսել է տարբեր թեմաներից, մի քանի անգամ անդրադարձ է եղել ռեփերին։ Հոդվածում նշվում է, որ Շեյքը նկարահանվել է բազմաթիվ երաժշտական տեսանյութերում, այդ թվում 2010-ին հրապարակված Ուեսթի «Power» (Ուժ) տեսահոլովակում։ Ասվում է նաև, որ Շեյքը և Ուեսթը միասին եղել են վերջերս ֆրանսիական Պրովանսում։
Հարցին` ինչ հարաբերությունների մեջ են մոդելը և ռեփերը, Իրինա Շեյքը կոնկրետ պատասխան չի տվել։

«Վաղը լուրեր կտարածվեն, որ ես հանդիպում եմ դռնապանի հետ, իսկ հաջորդ օրը՝ մեկ ուրիշի հետ։ Լսեք, իմ անձնական կյանքում միշտ ինչ-որ բան կատարվում է, բայց ես դա չեմ հանրայնացնում», - հայտարարել է նա։

Մոդելն ավելի բաց խոսել է իր նախկին հարաբերությունների մասին` նշելով, որ նախկին սիրելիների հետ փորձում է ընկեր մնալ։
Քանյեն և Քիմը ամուսնացել են 2014 թվականին, չորս երեխա ունեն՝ 8-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնտը, 3 տարեկան Չիկագոն և 3 տարեկան Փսալմը։
Քանյե Ուեսթը խոստովանել է, որ դավաճանել է Քիմ Քարդաշյանին երկրորդ երեխայի ծնունդից հետո
Քանյեից առաջ Քիմը երկու անգամ ամուսնացած է եղել։ 2000թ․-ին 19 տարեկանում նա ամուսնացել է 29-ամյա երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Նրանք բաժանվել են 2004թ․-ին։
2011թ․-ին Քիմն ամուսնացավ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, նրանց ամուսնությունը 72 օր տևեց։ Իսկ Քանյե Ուեսթը 2006-2008 թթ․ նշանված է եղել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ։