ՀՀ–ն շահագրգռված է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ահաբեկչությունը զսպվի. Փաշինյան

ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ՀԱՊԿ և ՇՀԿ անդամ երկրների ուժային կառույցների առավել սերտ համագործակցությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Պաշտոնական Երևանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության պատասխանատվության գոտում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ: Դուշանբեում ՀԱՊԿ և ՇՀԿ պետությունների ղեկավարների համատեղ հանդիպմանը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որպես ՀԱՊԿ անդամ երկիր` մենք ցանկանում էինք, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծում՝ հավաքական անվտանգության բոլոր շրջաններում խաղաղությունն ու հանգստությունը տիրեր: Հայաստանը խիստ շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ»,-ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ պատեհ պահին համարժեք արձագանքի բացակայության դեպքում դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա արմատականացմանը և ահաբեկչական ցանցերի՝ հարևան երկրներ և հատկապես հակամարտության գոտիներ ներթափանցմանը:
Հայաստանի վարչապետն անընդունելի է համարել առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը ռազմաքաղաքական նպատակներով:
Փաշինյանն ու Իրանի նախագահը հանդիպել են Տաջիկստանում
Այս համատեքստում Փաշինյանը կոչ է արել առավել սերտ երկխոսություն և փոխգործակցություն սկսել առաջին հերթին իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մակարդակով: Նա նշել է նաև ահաբեկչական սպառնալիքի չեզոքացմանն ուղղված համատեղ գործողությունների արդյունավետ անցկացման անհրաժեշտությունը:
Փաշինյանն առաջարկել է ՀԱՊԿ–ը համալրել անօդաչու կազմավորումներով
Անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին՝ Փաշինյանն ասել է, որ իրավիճակի երկարաժամկետ կարգավորման գրավականը քաղաքական արդարացի գործընթացն է՝ բոլոր էթնիկ ու կրոնական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ շրջանակում համակարգումը խորացնելու կարևորության մասին