Գոհար Ավետիսյանը որոշել է իր նվիրական երազանքն իրականացնել Միլանում

Հայտնի հայուհին մեկնել է Եվրոպա, լուսանկարներ հրապարակել համաշխարհային նորաձևության մայրաքաղաքից և հետևորդներին հայտնել, որ գնացել է իր կյանքի ամենանվիրական երազանքը կատարելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ըստ ամենայնի, սկսում է կոսմետիկայի սեփական արտադրանքը թողարկել Միլանում։ Նա հենց այդ քաղաքից է թարմ լուսանկարներ և տեսանյութեր հրապարակում սոցցանցում։
«Ժողովուրդ, ես Իտալիայում եմ` Միլանում։ Եկել եմ իրականացնելու իմ ամենանվիրական երազանքը։ Ո՞վ կկռահի, թե ինչ»,– գրել է նա։
Ամեն ինչ անել հաղթանակի համար. գեղեցկուհիները՝ նպատակների ու հաղթանակի ակնկալիքի մասին
Հետևորդներից մեկը ենթադրել է, որ Գոհարը գեղեցկության սրահ է բացում Միլանում, բայց դիմահարդարի ընկերներից մեկը` ոճաբան Պավել Շեֆֆը, մեկնաբանություններում հրապարակել է նրա գաղտնիքը, ավելին` նշել է, որ անհամբերությամբ է սպասում Գոհար Ավետիսյանի ու Քիմ Քարդաշյանի քույրերից մեկի համագործակցությանը։
Գոհար Ավետիսյան
«Գոհար, շնորհավորում եմ։ Վստահ եմ, որ քո կոսմետիկան «ռումբ» կլինի։ Կսպասենք @kyliejenner-ի հետ համագործակցությանը... Oh, փշաքաղվեցի ...GOAR & KYLIE», - գրել է նա:
Գոհար Ավետիսյանը կրկին նիհարել է. նա լողազգեստով լուսանկար է հրապարակել
Դիմահարդարն ինքն էլ «սթորիզում» պատմել է, որ կոսմետիկայի արտադրության գործարաններ է այցելում:
«Երջանկություն է, երբ սիրելիներդ կողքիդ են». Գոհար Ավետիսյանը ընտանիքի հետ Սևանում է