"Երաշխավորել տևական խաղաղություն". ԵԱՀԿ ԽՎ նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղից

Սեդերֆելտի խոսքով` չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատմանը, շատ ավելին պետք է անել, որպեսզի տարածաշրջանում երաշխավորվի տևական խաղաղություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին իր ելույթում խոսել է Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին:

«Չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատմանը` շատ ավելին պետք է անել, որպեսզի տարածաշրջանում երաշխավորվի տևական խաղաղություն և թեթևացվեն խաղաղ բնակիչների տառապանքները», – ասել է Սետերֆելդը։

Նրա խոսքով` ԵԱՀԿ ԽՎ-ն, հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ իր լավ համագործակցության վրա, պատրաստ է խրախուսել միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու խաղաղության հաստատման գործընթացին։
«Կոչ եմ անում պատասխանատու գործողություններ անել` ի շահ հայերի». ԵԱՀԿ ԽՎ նախագահ
Սետերֆելդը նույն նիստին խոսել է նաև Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Աֆղանստանից և այլ երկրներում առկա խնդիրներից։