ԵՄ–ն փորձում է կենտրոնացումն ուղղել դեպի հարավ՝ Սյունիքի մարզ. Անդրեա Վիկտորին

Գնել Սանոսյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին
Գնել Սանոսյանը, ընդունելով ԵՄ դեսպանին, շնորհակալություն է հայտնել Սյունիքն ուշադրության կենտրոնում պահելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունը տարածքային զարգացման առումով փորձում է կենտրոնացումն ուղղել դեպի հարավ՝ Սյունիքի մարզ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, տեղեկանում ենք ՏԿԵՆ–ից։
"Դեսպանն ընդգծել է, որ մեծ տեղ են հատկացնում տարածքային զարգացմանը։ Այդ նպատակով բավական ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանի հյուսիսային մարզերում, սակայն անցած տարվա զարգացումների արդյունքում իրենք փոխել են իրենց մոտեցումը և փորձում են կենտրոնացումն ուղղել դեպի հարավ՝ Սյունիքի մարզ",–նշված է հաղորդագրության մեջ։
Սյունիքում ադրբեջանցիները խախտում են Հայաստանի ու Իրանի քաղաքացիների իրավունքները. ՀՀ ՄԻՊ
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Սյունիքն ուշադրության կենտրոնում պահելու համար և արձանագրել, որ երկկողմ տեսակետներն ու գործողությունները համընկնում են։ Սանոսյանն ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվող 2,6 միլիարդ եվրո աջակցության զգալի մասը հիմնականում առնչվում է ՏԿԵ նախարարությանը, նախարարության գործունեության ոլորտներին։
Պապիկյանն ասել է` երբ վերջնականապես կառուցված կլինեն Սյունիքի այլընտրանքային ճանապարհները
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին էլ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ընդունել Վիկտորինին։ Միրզոյանը բարձրացրել էր գերիների` հայրենիք վերադառնալու հարցը։