Զելենսկին, Բուշը, Եղիսաբեթ թագուհին և մյուսները` անսովոր ու զվարճալի կերպարներում

Նախագահները, վարչապետները, այլ ղեկավարներ ժամանակ առ ժամանակ դեմ չեն լինում ազատվել արարողակարգային պարտադրանքներից և ավելի ազատ զգալ իրենց ոչ շատ պաշտոնական պայմաններում:
Sputnik
2 / 15

Անգելա Մերկելը նստած է ծաղրածուի կողքին «Հիմարների դատարանում». Գերմանիա

3 / 15

Վլադիմիր Զելենսկին` «Սերը մեծ քաղաքում– 2» ֆիլմում

8 / 15

Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախագահ Ջեյքոբ Զուման (ձախից) իր ավանդական զուլուսյան հարսանիքի ժամանակ

11 / 15

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը Սպիտակ տան արևելյան դահլիճում (հուլիսի 15, 2013), նստած է նախագահ Բարաք Օբամայի կողքին, Սպիտակ տան «Daily Point Of Light Award» -ի 5000-րդ մրցանակի հանձնման ժամանակ

14 / 15

Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն և նրա դուստրերը` արքայադուստր Եվգենյան (ձախից) և Բեատրիսը թողնում են Վեսթմինսթերյան աբբայությունը թագավորական հարսանիքի ժամանակ (29 Ապրիլ 2011). Լոնդոն

15 / 15

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` ծաղիկներով և խեցիներով վզնոցներով

Sputnik Արմենիան ներկայացնում է աշխարհի ղեկավարներից յուրատիպ ֆոտոշարք, որում կտեսնեք ձեզ հայտնի շատ դեմքերի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց մինչև Մեծ Բրիտանիայի «հավերժ թագուհի» Եղիսաբեթ երկրորդ։
Պաշտոնյաները սովորական մարդկանցից ավելի հաճախ են ստիպված «լուրջ» հագնվել, միգուցե այդ պատճառով էլ նրանց համեմատաբար անլուրջ տեսքը այսքան հետաքրքիր է մեզ։
Անսովոր քանդակներ. ճապոնացին գլուխգործոցներ է ստեղծում ստվարաթղթե տուփերից․ ֆոտոշարք
Ու կապ չունի` այդ անլրջությունը ծաղրածուի հագուստն է, թե ընդամենը կարմիր գուլպաները։
Ֆոտոշարքում են նաև Մեքսիկայի և Ֆրանսիայի նախագահները, որոնք իրենց հիանալի են զգում հնդկական և պոլինեզիական հանդերձանքներով և զարդերով:
Մի լուսանկարում էլ Աֆրիկյան ազգային կոնգրեսի ղեկավարը նիզակներ է թափահարում տեղական ավանդական հարսանիքի ժամանակ, ճապոնացի կայսրն էլ յուրատիպ հանդերձանքով հայտնվել է տաճարում։
Ինչպես են հաղթահարում ամառային անտանելի տապը տարբեր երկրներում. զովացնող ֆոտոշարք