Վարչապետի աշխատակազմի "Գազելը" նվեր տրվեց Զանգակատուն գյուղի դպրոցականներին

Գազելներ. արխիվային լուսանկար
Նման առաջարկով ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանը դիմել էր Արարատի մարզպետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ այսօր վարչապետի աշխատակազմին պատկանող "Գազել" մակնիշի ավտոմեքենան անհատույց սեփականության իրավունքով հանձնվեց Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցին։
Կորոնավիրուսի տարածման պատճառով առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավար ուսուցման
Նման առաջարկով ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանը դիմել էր Արարատի մարզպետը։ Նա տեղեկացրել էր, որ մարզի լեռնային գոտում գտնվող Վարդաշատ համայնքում դպրոց չկա, և գյուղի երեխաները ստիպված ամեն օր ոտքով հասնել 3 կիլոմետր հեռավորությամբ գործող Զանգակատան դպրոց։
Ռուս խաղաղապահները խաղաղության դասեր են անցկացրել Ասկերանի շրջանում
Կառավարության նվիրատվության շնորհիվ Վարդաշատի դպրոցականները Զանգակատան դպրոց կգնան ավտոմեքենայով։