ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax հեռուստաալիքի եթերում ասել է, որ երկիրը կկործանվի առաջիկա երեք տարում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփն ասել է, որ Բայդենի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Միացյալ Նահանգները «անկում է ապրում այնպես, ինչպես երբեք»:
«Երբ մենք գնանք հաջորդ ընտրություններին, որոնք կանցկացվեն 2022 և 2024 թվականներին, այն ժամանակ մենք երկիր չենք ունենա»,- հավելել է նախկին նախագահը:
Այս խոսքերից հետո հաղորդավար Շոն Սփայսերն ավարտել է հարցազրույցը:
Թրամփը պարբերաբար քննադատում է ԱՄՆ ներկայիս վարչակազմին և հատկապես նախորդ նախագահական ընտրություններում իր հակառակորդ Ջո Բայդենին:
Օրինակ, նախկին նախագահը մեղադրել է պետության ներկայիս ղեկավարին Աֆղանստանից զորքերի արագ դուրսբերման պատճառով այդ երկրի կապիտուլյացիայի մեջ:
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ նոկաուտի կենթարկի Բայդենին, եթե իրենք մենամարտեն բռնցքամարտի խաղում: