Սահմանազատումը պետք է շուտ արվի. Զախարովան՝ Գորիս -Կապան ճանապարհի իրավիճակի մասին

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել և սպասում է պատասխանի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում ՝ Սյունիքի Որոտան գյուղի մոտ, իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ հաստատում է սահմանազատման անհրաժեշտությունը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին:
Փաստացիորեն հաստատվել է, որ ԱՄՆ–ն միջամտում է ՌԴ ընտրություններին. Զախարովա
«Մենք ակնկալում ենք արագ արձագանք հետագա ընթացքի համար: Զուգահեռաբար, մենք կշարունակենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համատեղ ջանքերը` համաձայն ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ՝ ադրբեջանական ոստիկանությունը կանգնեցնում է իրանական բեռնատարները Սյունիքի Գորիս-Կապան ավտոճանապարհին ՝ Որոտան գյուղի մոտակայքում: Նրանք ելքի ու մուտքի վճար են պահանջում իրանցի վարորդներից: