Պատվաստվելու ու ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը վերաբերում է նաև պետական պաշտոնյաներին

Անահիտ Ավանեսյանը պատվաստվում է կորոնավիրուսի դեմ
ՀՀ պետական ապարատը 85 տոկոսով պատվաստված է։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հուսով է, որ առաջիկայում այդ ցուցանիշը կհասնի 100-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը` ՀՀ աշխատող քաղաքացիների պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի մասին, հավասարապես վերաբերում է ինչպես ՀՀ շարքային քաղաքացիներին, այնպես էլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց։
764 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Տեղեկություննայսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հերքելով հանրության մեջ տարածված այն տեսակետը, թե հրամանը չի վերաբերում ՀՀ կառավարության անդամներին ու ԱԺ պատգամավորներին։
«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա։ Նրանց մեջ, եթե չպատվաստված անձ կա, պարտավոր է 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները»,– ասաց Ավանեսյանը` միաժամանակ ընդգծելով, որ պաշտոնյաների մեծ մասը պատվաստվել են ավելի վաղ` չսպասելով հոկտեմբերի 1-ին վերաբերող հրամանին։
Կորոնավիրուսի տարածման պատճառով առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավար ուսուցման
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հայտնեց, որ այս պահին ՀՀ պետական ապարատը 85 տոկոսով պատվաստված է և հույս հայտնեց, որ առաջիկայում այդ ցուցանիշը կհասնի 100 տոկոսի` օրինակ ծառայելով նաև շարքային քաղաքացիներին։