Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ շրջանակում համակարգումը խորացնելու կարևորության մասին

ՀՀ վարչապետի խոսքով` անհրաժեշտ է խորացնել արտաքին քաղաքական համակարգմանն ու փոխադարձ աջակցությանն ուղղված աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տաջիկստանի մայրաքաղաքում ՀԱՊԿ նիստի ժամանակ հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրները պետք է խորացնեն արտաքին քաղաքական համակարգումը միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համաձայնեցված մոտեցումներ մշակելու նպատակով։
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը ռիսկեր է պարունակում. Պուտին
«Անհրաժեշտ է շարունակել արտաքին քաղաքական համակարգումը խորացնելուն և փոխադարձ աջակցությանն ուղղված աշխատանքը ՀԱՊԿ անդամ պետությունների շահերին առնչվող միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համատեղ մոտեցումներ մշակելու համար։ Այդ առումով կարևորում ենք տարբեր մակարդակի կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, այդ թվում` բարձր մակարդակի խմբի ձևաչափով, որի կազմում փոխարտգործնախարարներն ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներն են», – նշել է նա։
Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Տաջիկստանի նախագահի հանդիպումը
Փաշինյանը Դուշանբե է մեկնել սեպտեմբերի 15-ի երեկոյան։ ՀՀ վարչապետին օդանավակայանում դիմավորել են Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան և փոխարտգործնախարար Ամիրխոն Կուրբոնզոդան։
ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաքում