Նոր թռիչքուղի, տարեկան 700000 ուղևոր` 250000–ի փոխարեն. "Շիրակը" վերսկսում է իր աշխատանքը

Ժամանման նոր սրահով ու միջազգային չափորոշիչներին համապատասխան թռիքչուղով "Շիրակ" օդանավակայանը վերսկսում է իր աշխատանքը
"Շիրակ" օդանավակայանի ժամանման նոր սրահը 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն է տալիս, այդ թողունակությունն անհրաժեշտության դեպքում հնարավոր է եռապատկել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու «Շիրակ» օդանավակայան եկած ուղևորներն արդեն կօգտվեն ժամանման նոր սրահից: Մինչ առաջին ուղևորների ընդունումն այսօր տեղի ունեցավ ժամանման վերանորոգված սրահի բացումը
Օդանավակայանի նոր պայմաններին ծանոթանալու էին եկել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲ ընկերության պատասխանատուները, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Ժամանման նոր սրահով ու միջազգային չափորոշիչներին համապատասխան թռիքչուղով "Շիրակ" օդանավակայանը վերսկսում է իր աշխատանքը
Ժամանման հին սրահը, որն ուներ 400 քառակուսի մետր մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ։ Կառուցվող նոր սրահն ունի 870 քառակուսի մետր մակերես, որտեղ գործում են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն։ Դրա շնորհիվ կվերացվի նախկինում ուղևորների համար ստեղծվող դժվարությունները:
Ժամանման նոր սրահով ու միջազգային չափորոշիչներին համապատասխան թռիքչուղով "Շիրակ" օդանավակայանը վերսկսում է իր աշխատանքը
«Կատարված աշխատանքները հավանեցի: Ես նախկինում էլ եմ եղել օդանավակայանում ու հիշում եմ հին վիճակը: Կարծում եմ` Գյումրու օդանավակայանը դառնալու է քաղաքի զարգացման կարևոր գրավականներից մեկը»,-տեսնելով կատարված աշխատանքը` նշեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով`օդանավակայանն այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաև եվրոպական լոուքոսթ չվերթերը սպասարկելու: «Ենթադրում եմ, որ դեպի Եվրոպա չվերթեր ևս կունենանք»,-հավելեց փոխվարչապետը:
Ժամանման նոր սրահով ու միջազգային չափորոշիչներին համապատասխան թռիքչուղով "Շիրակ" օդանավակայանը վերսկսում է իր աշխատանքը
Ի դեպ, ժամանման նոր սրահը 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն է տալիս, այդ թողունակությունն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի եռապատկել: Զուգահեռ իրականացվել են թռիչքուղու նորոգման աշխատանքներ: Այն ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն:
"Զվարթնոց" և "Շիրակ" օդանավակայաններում տարվա 2–րդ եռամսյակում ուղևորահոսքն աճել է 85 %-ով
Թեև թռիչքուղու ասֆալտապատման ծածկույթի կյանքի միջին տևողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին վերջին անգամ նորոգվել է 2007 թվականին՝ 14 տարի առաջ: 14 տարվա շահագործումից թռիչքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր և վնասվածքներ: Թռիչքուղու համար կառուցվել է նաև նոր ջրահեռացման համակարգ: Ըստ պայմանագրի`թռիչքուղին նորոգվում է երեք տարվա երաշխիքային սպասարկմամբ:
Ժամանման նոր սրահով ու միջազգային չափորոշիչներին համապատասխան թռիքչուղով "Շիրակ" օդանավակայանը վերսկսում է իր աշխատանքը
«Այսօրվանից վերսկսվում է «Պոբեդայի» չվեթը: Այս տարվա ընթացքում Գյումրու օդանավակայանը, մինչ վերանորոգումը, բավական ակտիվություն ցուցաբերեց, հույս ունենք, որ այդպես էլ կշարունակվի: Մեր ընկերության կողմից օդանավակայանում արվող ներդրումները վկայում են այն մասին, որ մենք տեսնում ենք օդանավակայնի զարգացման ապագա»,-ասաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲ ընկերության գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը` վստահեցնելով, օդանավակայանն ունի իր մրցակցային առավելությունը ու այսօրվանից կշարունակի ծառայել որպես հանրապետության 2 օդանավակայան՝ հիմնականում շեշտը դնելով բյուջետային ընկերությունների վրա:
Ժամանման նոր սրահով ու միջազգային չափորոշիչներին համապատասխան թռիքչուղով "Շիրակ" օդանավակայանը վերսկսում է իր աշխատանքը
Ի դեպ, ըստ պատասխանատուի բավական շատ նոր ընկերություններ են թռիչքներ իրականացնելու դեպի "Շիրակ" օդանավակայան, այդ թվում նաև "Աերոֆլոտը":
Ավետիսյանը վստահեցրեց, որ Գյումրու օդանավակայանում ներդրումներն այսքանով չեն ավարտվելու, կլինեն նոր նորոգումներ։
Նշենք, որ «Շիրակ»օդանավակայանի փաստացի թողունակությունը տարեկան կազմում է 250 000 ուղևոր, որը կհասցվի 700 000-ի:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից: 2007 թ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ: