ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն իր դիրքորոշումը հայտնել է Բաքվին՝ կապված ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով` ադրբեջանական կողմը ըմբռնումով է արձագանքել այս դիրքորոշմանը:
Զախարովան հավելեց, որ ձեռնպահ կմնա մեկնաբանությունից, բայց հստակեցրեց, որ Ռուսաստանի ԱԳՆ -ն մշտական կապի մեջ է ադրբեջանցի գործընկերների հետ:
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանների որոշ հատվածներում տիրող իրավիճակին», - ասաց նա:
Հիշեցնենք, որ Անկարան և Բաքուն վերջին ժամանակահատվածում երեք համատեղ վարժանք անցկացրին, որոնցից մեկին ներգրավված էին նաև Պակիստանի զինվորականները: