ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է առաջիկա ՏԻՄ ընտրություններից։
«Երկրում լինելու են սովորական ՏԻՄ ընտրություններ, ՔՊ-ն ունի բոլոր տեղերում թեկնածուներ, մենք ակտիվորեն մասնակցելու ենք քարոզարշավին` բնականաբար, նպատակ ունենալով բոլոր համայնքներում ունենալ ծանրակշիռ ներկայություն, ինչպես նաև քաղաքապետեր», - ասել է փոխվարչապետը։
Պապիկյանի խոսքով՝ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն "տարածաշրջանում համարվում է Գյումրու ամենացանկալի քաղաքապետի թեկնածուն"։
Իսկ մարզպետի թեկնածուի մասին ՔՊ-ն կհայտարարի, երբ ժամանակը գա։
Նշենք, որ Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 7 կուսակցություն: ՔՊ-ի թեկնածուն է Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
Գյումրու 67-ամյա քաղաքապետ Սամվել Բալասանյանը, չի դրել իր թեկնածությունը։ «Բալասանյան դաշինքի» թիմը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը։