"Հարսնաքար" ռեստորանային համալիրի տարածքում դանակահարել են 20–ամյա երիտասարդի

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Sputnik
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 20:40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա»,–գրում է կայքը:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ավանի ոստիկանները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 20-ամյա Արման Թ.-ն է, որը դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում:
Դանակահարություն երևանյան ռեստորանի հետնաբակում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանությունը պարզում է՝ դեպքը տեղի է ունեցել նշված ռեստորանային համալիրի ներսո՞ւմ, թե՞ բակային հատվածում:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: