ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաքում

ՀԱՊԿ գագաթնաժողով. Արխիվային լուսանկար
ՀԱՊԿ բարձրագույն մարմնի հերթական նստաշրջանը նախատեսված է ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա Երևանում: Այս մասին ասված է Դուշանբեում ընթացող գագաթնաժողովի արդյունքներով Հավաքական անվտանգության խորհրդի կազմակերպության ընդունած հռչակագրում։ Նշվում է, որ նստաշրջանը տեղի կունենա Երևանում 2021 թվականի երկրորդ կեսին:
Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ շրջանակում համակարգումը խորացնելու կարևորության մասին
Սեպտեմբերի 16 - ին Դուշանբեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բարձրագույն մարմնի ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Քննարկման գլխավոր թեման եղել է իրավիճակն Աֆղանստանում և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա։
ՀՀ արտգործնախարարն արդեն Դուշանբեում է. Միրզոյանին հաջողվել է մեկնել
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: