Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին. Հռոմի պապը հորդորում է պատվաստվել Covid-19-ի դեմ

Հռոմի պապը պարբերաբար հանդես է գալիս պատվաստվելու հորդորով համընդհանուր խնդրի լուծման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Բոլոր նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել Covid-19-ի դեմ, Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը հորդորել է պատվաստվել։ Նա այդ մասին ասել է լրագրողներին`պատասխանելով պատվաստումների հանդեպ անվստահության վերաբերյալ հարցին։
Պատվաստվելու ու ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը վերաբերում է նաև պետական պաշտոնյաներին
Պապը տարակուսել է, թե ինչու շատ մարդիկ, այդ թվում` Հռոմի կաթոլիկ եկեղեցու որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել:
Վրաստանում COVID-19-ի դեմ պատվաստված քաղաքացիների համար վիճակախաղ կանցկացվի
«Դա մի փոքր տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստումների հետ բարեկամական պատմություն ունի, - ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։–Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին կարմրուկի, պոլիոմիելիտի դեմ: Բոլոր երեխաները պատվաստվեցին, և ոչ ոք ոչինչ չասաց»:
Ֆրանսիան 25 000 դեղաչափ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին. Մակրոնի հայերեն գրառումը
Հռոմի պապը ինքն էլ պատվաստվել է Covid-19- ի դեմ և պարբերաբար հանդես է գալիս համընդհանուր խնդրի լուծման համար պատվաստվելու հորդորով:
Բազմաթիվ երկրներ նույն միջոցառումներն են կիրառում. Ավանեսյանը` պատվաստման պահանջի մասին
Հիշեցնենք` անցյալ ամիս կարդինալ Ռեյմոնդ Բըրքը, որը դեմ էր արտահայտվել պատվաստումներին, վարակվել էր կորոնավիրուսով և հոսպիտալացվել ԱՄՆ-ում:
Հայաստանն ու Ուկրաինան կսկսեն պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչումը