ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Մարդիկ երբեմն սխալմամբ գլխապտույտը համարում են գլխուղեղի անոթների հետ կապված խնդիրների նշան։ Այս մասին Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում հայտնել է հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։ Նա նշել է, որ խոսքը տարածության շուրջ իր կամ իր շուրջը տարածության երևակայական պտույտի զգացողության մասին է։
«Դա, որպես կանոն, ներքին ականջի խնդիր է։ Սա վերահաս ինսուլտի ախտանշան չէ», - ասաց մասնագետը։
Ալեքսանդր Մյասնիկովը հավելել է նաև, որ ներքին ականջի խնդիրը կարող է մատնանշել ոչ միայն գլխապտույտը, այլև սրտխառնոցը:
Նման խնդիրների դեպքում, նրա խոսքով, պետք է դիմել օտոլարինգոլոգին։