Բավրայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Վրաստան-Հայաստան սահմանային գոտում այսօր երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ժամը 14:19-ին Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ԱԻՆ–ի` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Բավրա գյուղում։
Հայաստան– Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ էր տեղի ունեցել նաև սեպտեմբերի 3-ին։