ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արմեն Գյոզալյանին նշանակել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Արմեն Գյոզալյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Հատուկ բանակային կորպուսը ստեղծվել է վերջերս։ Օգոստոսի 26-ին հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը։